Արտակ Շաբոյանին չի հետաքրքրում, թե ում է պատկանում բանանի ներկրման մենաշնորհը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից կրկին հետաքրքրվեցին բենզինի գներից:  Հարցին` չի՞ մտահոգում, որ բենզինը Հայաստանում երկու անգամ թանկ է Ռուսաստանի և Վրաստանի գներից, նա ընդգծեց, որ հայկական երկու ընկերությունները Ռուսաստանից են ձեռք բերում բենզինը:

Անդրադառնալով բանանի գներին, և այն հանգամանքին, որ բանանի ներկրողը ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է, Արտակ Շաբոյանն ասաց, որ հանձնաժողովին չի հետաքրքրում, թե տնտեսվարողների հետ փոխկապակցված անձինք ովքեր են:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս