Կոնտեն ցանկանում է «Չելսի»-ում տեսնել Պոգբային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով ամռանը կարող է գլխավորել «Չելսի»-ն, հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում ցանկանում է տեսնել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային. հայտնում է Daily Mail-ը:

22-ամյա ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի մասնագետը բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս