Ընկերությունից գողացել է շուրջ 100 լ յուղ և տեղափոխել իր ավտոտնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ գողացված տեխնիկական յուղ են տեղափոխում Ձորք թաղամասի ավտոտնակներից մեկը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Գառնիկ Հ.-ն 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարը մի ընկերությունից մաս-մաս գողացել է շուրջ 100 լ յուղ և տեղափոխել իր ավտոտնակ:

Գողոնն առգրավված է:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս