Մինչև 2016թ. հուլիսի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի ծավալը մեծացել է: Նաև ավելացել է «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ի շրջանակում դեպի այլ ցանցեր զանգահարելու համար տրամադրվող խոսելաժամանակը:
Սակագնային պլան | Ծառայություններ | |
Ինտերնետ | Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա | |
«Խոսում է քաղաքը» տարբերակ 1 | 5000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն | 200 րոպե նախկին 150-ի փոխարեն |
«Խոսում է քաղաքը» տարբերակ 2 | 3000 ՄԲ նախկին 1500-ի փոխարեն |
«Ժամանակի հետ փոփոխվում են բաժանորդների՝ ինտերնետի և ձայնային ծառայությունների օգտագործման պահանջարկը և ծավալները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարբերաբար վերանայում և բարելավում է սակագնային պլանների առաջարկած հնարավորությունները՝ բաժանորդների կարիքներին առավել համապատասխանեցնելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ այս սակագնային պլանով ֆիքսված ամսավճարի դիմաց բաժանորդը յուրաքանչյուր ամիս ստանում է նաև ներառված ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: