Թաթոյանը խուսափեց պատասխանել` Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մի քանի հարց ուղղեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին և հետաքրքրվեց` ըստ նրա Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե ոչ:

Սակայն Թաթոյանը խուսափեց հստակ պատասխան տալ, նշելով, թե հատուկ ուսումնասիրություններ պետք է կատարվեն և նոր միայն կարող է պատասխանել այդ հարցին:

Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից թեկնածու լինելուն և այդպիսով կաշկանդված լինելուն` Թաթոյանն ընդգծեց.  «Ես ինձ համարում եմ այնպիսի անձնավորություն, որ կարող եմ անկաշկանդ լինել և ընտրվելու դեպքում կունենամ այդ ազատությունը»:

Մանրամասները` տեսանյութում.

 




Լրահոս