Օբաման հայտարարել է, որ հոգնել է Վաշինգտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նրան հոգնեցրել է մշտապես Վաշնինգտոնում գտնվելը, գրում է Variety-ն:

Էլեն Դեջեներեսի շոուի եթերում նա հայտնել է Վաշինգտոնից մեկնելու հնարավորության մասին:

Նա նաև պատմել է, թե ինչու է փորձում չվիճել կնոջ՝ Միշել Օբամայի հետ: «Գիտեք, 15 տարի անց ես վերջապես հասկացա, որ նա միշտ իրավացի է»,-ասել է ԱՄՆ նախագահը: Շոուի ընթացքում ցուցադրել են նաև Միշել Օբամայի շնորհավորանքը Բարաք Օբամային՝ Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ում լիազորությունների ժամկետն ավարատվում է այս տարի, առաջին անգամը չէ, որ մասնակցում է ամերիկյան շոուներին:




Լրահոս