Ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել. Վազգեն Մանուկյանը` ԱԱԾ նոր տնօրենի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի: Նոր նշանակումը շատերի մոտ զարմանք է առաջացրել. ինչպես պետք է տակավին երիտասարդ ԱԱԾ նորանշանակ տնօրենը ղեկավարի ՀՀ գլխավոր հատուկ ծառայությունը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, օրինակ, բարձր կարծիք ունի ԱԱԾ 35-ամյա տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին. «Կուտոյանի հետ երբեմն շփվել եմ իմ աշխատանքի բերումով: Ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել: Բայց որևիցե կերպ նշանակումը մեկնաբանել ես չեմ կարող»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Հավելենք, որ մոտ տասը օր առաջ Գեորգի Կուտոյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում:  Այսօր արդեն նա եկավ փոխարինելու 70-ամյա Գորիկ Հակոբյանին:




Լրահոս