Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան է վերադառնում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր մեկնել հունվարի 12-ին։ Տեր-Պետրոսյանի մոտ հայտնաբերվել էր աղիքային քաղցկեղ։

Առաջին նախագահը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել Գլենդեյլի Մեմորիալ հիվանդանոցում։ Հետվիրահատական ստուգումից հետո բժիշկները վստահեցրել էին, որ նրա կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս