Գալուստ Սահակյանը շնորհավորել է Վազգեն Մանուկյանին ծննդյան 70-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի’ պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ:
Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից եւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ղեկավարներից մեկը, որպես պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ մեծ ներդրում ունենալով թե՛ պետականության հիմքերն ստեղծելու, թե՛ այդ հիմքերն ամրապնդելու գործում:

Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք»:




Լրահոս