«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դեռևս չի սկսել աշխատանքն ակումբում, սակայն արդեն ոչ հաճելի դեպքերի հետ է առնչվել. վստահեցնում է Mirrorը:
Համաձայն աղբյուրի տվյալների` իսպանացի մասնագետը դժգոհ է անգլիական ակումբի ղեկավարության ծրագրերից: Ակումբում, մասնավորապես, ծրագրում են ուղևորություն դեպի Չինաստան, ինչպես նաև` ընկերական հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
Անգլիական ԶԼՄ-ները ոչ մեկ անգամ հայտնել են, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող է գլխավորել Ժոզե Մոուրինյոն և պորտուգալացի մասնագետի հետ հանդիպումը ևս Գվարդիոլայի սրտով չէ: