Դրամապանակի գողություն՝ հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հիվանդանոցից գողություն կատարած անձի ինքնությունը։
2015 թվականի դեկտեմբերի 25-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը հիվանդանոցի առաջին հարկում բռնակից կախված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որտեղ եղել է կանխիկ գումար, նույնականացման քարտ և բանկային քարտեր՝ պատճառելով քաղաքացուն զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է մի անծանոթ երիտասարդ, ով մուտք է գործել հիվանդանոցի նշված տարածք։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ նրա ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որևէ տեղեկություն ունեն լուսանկարներում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




Լրահոս