Փետրվարի 16-ին Վահագնի բնակելի թաղամասում տեղի ունեցավ «Հիմնադրի օրվան» նվիրված միջոցառում` ի հիշատակ հայ մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի: Այսօր նա կդառնար 84 տարեկան: Միջոցառումն այսուհետ կրելու է շարունակական բնույթ և թաղամասում նշվելու է յուրաքանչյուր տարվա փետրվարի 16-ին` Վահագն Հովնանյանի ծննդյան օրը` վառ պահելու համար նրա հիշատակն ու անունը:
Միջոցառման ընթացքում կատարվեց բարերարի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման արարողությունը, որին ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը և այլ անձինք:
Մանրամասները` տեսանյութում.