Լևոն Զուրաբյանը` Սերժ Սարգսյանի ելույթի և ՀՀԿ-ՀՅԴ ուժերի միջև կոալիցիայի ձգձգումների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, արձագանքելով այն հարցին, թե ինչու է ձգձգվում ՀՀԿ-ՀՅԴ ուժերի միջև կոալիցիա ձևավորելու հարցը, ասաց, որ ՀՀԿ-ականների տեղը ես էլ շատ երկար կմտածեի: Մի լավ, բարի խորհուրդ տամ ՀՀԿ-ականներին, թեև լավ կլինի, որ դրանից չօգտվեն, դա կնպաստի ռեժիմի արագ հեռացմանը»:

Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն բազմամյա կուսակցություն է, պատմություն շատ է տեսել, եւ դա ցույց է տվել մի բան. «ՀՅԴ-ի հետ դաշնակցել են ուժեր, որոնք կործանարար դերակատարում են ունեցել մարդկության պատմության համար, իրենք էլ կործանվել են»,-ասաց նա:

Խոսելով օրերս Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի մասին` ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Դատարկ, ոչինչ չասող ճամարտակություններ, մարդու կողմից, ով խոսում է ժողովրդավարական ազատ և արդար ընտրությունների մասին այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ ինքն է ահաբեկել ժողովրդին` պարտադրելով իր կամքը»:




Լրահոս