Հակակոռուպցիոն դատարանի դատավորը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական գործը կարճելու հետ կապված, միջնորդությունը ներկայացվել էր նախորդ դատական նիստին։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։




























