
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: Նախնական տեղեկություններով` նրա մոտ ախտորոշվել է ուղեղի արյան զեղում:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ այս պահին Գալուստ Սահակյանին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով հետազոտում են անցկացնում, քանի որ նրա մոտ ինսուլտ են կասկածել։ Մեր տեղեկություններով` ԱԺ նախագահի առողջական վիճակը ծանր չէ։ Վաղը, ամենայն հավանականությամբ, վերջինս դուրս կգրվի հիվանդանոցից: