ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից տեղեկանում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը։
Բաբայանը հայտնում է, որ Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը լավ և ներկայումս ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Բաբայանը հավելում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում։