Ցանկացած խրոնիկական հիվանդություն, որն առաջացնում է օրգանզիմի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարում, կարող է հանգեցնել մարդու մոտ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման: Այսպիսով՝ անձը կհամարվի անաշխատունակ:
Երրորդ աստիճանի սահմանափակումն իրենից ներկայացնում է ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն և այլ անձանցից լիակատար կախվածություն:
Աշխատանքային գործունեությունը խոչընդոտող հիվանդությունների ցանկ, որպես այդպիսին, մշակված չէ: Բացառություն են հենաշարժական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումն ու մտավոր ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումը: Այսպիսով, անձի անաշխատունակությունը որոշվում է նրա հիվանդության աստիճանով:
Այսպես օրինակ, Հիպերտոնան կամ բարձր զարկերակային ճնշումը մեծահասակների մոտ կարող է այն աստիճան գլուխ բարձրացնել, որ հանգեցնի մտավոր հետամնացության կամ թուլամտության: Անձի անաշխատունակությունն այս դեպքում կհաստատվի միայն զարկերակային ճնշման չորրորդ աստիճանի առկայության դեպքում:
Եվ ուրեմն՝ բոլոր հիվանդությունների չորրորդ ստադիան, որը կբերի երրորդ աստիճանի սահմանափակման, առաջացնում է անգործունակություն:
Ի դեպ, Կառավարության 2003 թվականի թիվ 780N որոշումը սահմանում է կենսագործունեության սահմանափակման դասակարգումն ըստ արտահայտվածության աստիճանի:
Իսկ այժմ՝ ըստ էության. ինչպես հայտնի է՝ երեկ երեկոյան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շտապ տեղափոխվել է Երևանի թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց: ԱԺ նախագահի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, արյան ճնշման կտրուկ տատանում:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հայտնել է, որ, ամենայն հավանականության, Գալուստ Սահակյանն այսօր դուրս չի գրվի, քանի որ որոշ ժամանակ է պետք լրիվ ապաքինվելու համար:
ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ Սահմանադրությամբ արդյոք խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ նրա հետագա պաշտոնավարման համար: Պարզեցիքն, որ ոչ: ԱԺ Կանոնակարգ օրենսգրքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ
Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝
ա) սույն օրենքի 12-րդ հոդվածով (ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը) սահմանված դեպքերում դադարել են նրա պատգամավորական լիազորությունները
բ) հրաժարական է տվել
Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ սա ավելի շատ քաղաքական դաշտի և տվյալ անձի պատասխանատվության խնդիրն է. աշխատանքը խոչընդոտող առողջական վիճակը հարցի լուծում չէ:
Դե ինչ, մնում է ԱԺ նախագահին առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել: