«Նախագահն ասաց` քեզ կարելի է». Արա Գեւորգյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչի հետեւից վազում ես, չես հասնում, ինչի հետեւից չես վազում` ինքն իրեն գալիս է». սա երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանի կյանքի կարգախոսն է: Նա համոզված է, որ հենց այս բանաձեւն է հաջողության հասնելու իր գաղտնիքը: Իսկ դեպի հաջողություն տանող ճանապարհը նշմարվել է դեռեւս վաղ հասակից: Արա Գեւորգյանի տատիկը երգում էր եկեղեցում, մայրը` Վալյա Սամվելյանը, հայտնի երգչուհի էր, հայրը` թառահար, ուստի երաժշտական ընտանիքում մեծանալով` նրա ընդունակությունները միանգամից բացահայտվել են: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց` քնից էլ արթնացնեն` պատրաստ է երկխոսության մեջ մտնել երաժշտության հետ:
Թերեւս շատերին է հետաքրքիր, թե երբվանից է արդեն խորհրդանիշ դարձած գլխարկն ուղեկցում Արա Գեւորգյանին. նա մեզ հետ զրույցում «բացահայտեց», թե որ բացառիկ դեպքերում է հրաժարվում կրել այն:

12752057_1130015567038493_1963236260_o

Արա Գեւորգյանը տեղեկացրեց, որ ինքը հեղինակել է մի նախագիծ, որը, ցավոք, չի կարողանում ավարտին հասցնել: Նա խոստանում է, որ եթե իր ծրագրին, այսպես ասած, տիրություն անեն, ծնունդ կառնի երկրորդ «We are the world» երգը:
Արա Գեւորգյանը վստահեցնում է, որ ինքը Հայաստանում վճարովի համերգ երբեւէ չի ունեցել: Նա պարզաբանեց, թե ինչպես է ստացվել, որ ինքն, այնուամենայնիվ, կարողացել է ապահովել բարեկեցիկ կյանքի իր պայմանները:

Հայտնի է, որ երգահանը հաճախ է դառնում պլագիատի զոհ: Երգահանը Armlur.am-ին պատմեց, թե ինչ զավեշտալի քայլերի են դիմում ադրբեջանցիները` Արա Գեւորգյանի ստեղծագործություններն իրենց վերագրելու համար:

Աշխարհում իր իր տեսակի մեջ առաջին երաժշտական գործիքի` բաս քանոնի հեղինակը իր մտահոգությունը հայտնեց նաեւ այն հարցի շուրջ, որ այսօր երիտասարդների շրջանում ազգային երաժշտական գործիքների նկատմամբ հետաքրքրությունը մարել է, քիչ են նաեւ գործիքներ պատրաստող վարպետները:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս