
Եղել են իրավիճակներ, և տարբեր իրավիճակների փորձը ցույց է տվել, որ մեկ տարվա ընթացքում ստեղծվել են տարբեր նախարարություններ: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՏԿԱԻՆ-ի բաժանման հարցին` այս մասին նշեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Միայն մեզ մոտ չէ, որ էսպիսի հարցադրումներ են ի հայտ գալիս: Բայց մեզ մոտ խնդիրներ կան լուծելու: Եթե մենք համագործակցության ենք գնում որևէ ուժի հետ, դա նշանակում է պատասխանատվություն ստանձնել», – ընդգծեց նա:
Մանրամասները` տեսանյութում.