«Նոր Հայաստան»-ի և ՀԱԿ-ի հանրահավաքը համատեղ կանցկացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան»-ն այսօր հանդես են եկել մամուլի համատեղ հաղորդագրությամբ, որով տեղեկացնում են Մարտի 1-ին համատեղ հավաք-երթ անցկացնելու մասին:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը 2016 թ. մարտի 1-ին հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008 թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:

Հավաքի մեկնարկը՝ Ազատության հրապարակ, 18:00: Երթը կընթանա Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով»:




Լրահոս