Մահացել է հայտնի գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է իտալացի աշխարհահռչակ գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն, փոխանցում է La Repubblica-ն:

Նշանագիտության ոլորտում հայտնի հետազոտող, պատմաբան Ումբերտո Էկոն «Վարդի անունը», «Ֆուկոյի ճոճանակը», «Կղզին՝ նախօրեին» վեպերի հեղինակն է: Նա նաև արժանացել է Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետի կոչմանը:

Էկոն «բաց ստեղծագործության» տեսության հեղինակն է, որի համապատասխան՝ ընթերցողը համահեղինակ է դառնում գրողի հետ: Նա նաև գրականության և փիլիսոփայության մեջ պոստմոդեռնիզմի հիմնական ներկայացուցիչներից է:




Լրահոս