Փախցրած ավտոմեքենաները հայտնաբերվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին դիմած Դիաննա Դ.-ն հայտնել է, որ գիշերը շենքի բակից փախցրել են ամուսնու «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1999 թ. ծնված Հ. Թ.-ն, ով Վանաձոր քաղաքի Նարեկացու 6-րդ փակուղուց բերման է ենթարկվել բաժին` ավտոմեքենայով հանդերձ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1958 թ. ծնված Հակոբ Բ.-ից ահազանգ էր ստացվել, որ նույն փախցրել են Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում կայանված իր «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է 1998 թ. ծնված Կարեն Թ.-ն:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ագարակաձոր գյուղի վերջնամասում, սարքին վիճակում:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս