Խաբեությամբ տիրացել է ընկերուհու հեռախոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1984 թ. ծնված Սյուզաննա Հ.-ին, ով հաղորդում է տվել, որ լուսանկարներ նայելու նպատակով իր բջջային հեռախոսը տվել է ընկերոջը` 1994 թ. ծնված Ժորժիկ Ս.-ին, սակայն վերջինս խաբեությամբ տիրացել է հեռախոսին` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:

Փետրվարի 18-ին, ժամը 15.20-ին, Ժորժիկ Ս.-ն իր տնից բերման է ենթարկվել Վաղարշապատի բաժնի և ներկայացրել բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս