Սիրիայում հրադադար սահմանելու մասին համաձայնություն է ձեռք բերվել Ժնևում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում համաձայնության են հասել՝ Սիրիայում հրադադարի ռեժիմ սահմանելու վերաբերյալ. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բանակցությունների մասնակիցների հայտարարությանը:

Համաձայնությունների շրջանակում առաջարկվում է դադարեցնել քաղաքների պաշարումը, փոխանակել գերիներին և մարդասիրական օգնություն տրամադրել տուժած քաղաքներին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մրցակիցները համաձայնել են հրադադարի ռեժիմ սահմանել 2-3 շաբաթ՝ պարտադիր պայման անվանելով ռուսական ավիացիայի հարվածների դադարեցումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս