
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Մխիթար Հերացու անվան 1-ին հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը: «Գալուստ
Սահակյանի առողջական վիճակը լավ է: Նա մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից», «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց Սահակյանը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին` ժամը 20:00ի սահմաններում: Նա այցելել է բժշկական հետազոտության: Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը:
Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն: