Երիտասարդներն այցելել են մարտական հենակետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ ՀՊՏՀ շուրջ 40 ուսանողներ այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ:

Ինչպես հայտնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, այցելության ընթացքում երիտասարդները եղան մարտական հենակետում, հանդիպեցին մարտական դիրքում ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, ծանոթացան նրանց ծառայողական առօրյային և առավել հստակ պատկերացում կազմեցին ռազմական արվեստի վերաբերյալ:

Երիտասարդները նվերներ հանձնեցին դիրքապահ զինվորներին` մաղթելով նրանց զգոնություն և անփորձանք ծառայություն:

Ինչպես նշեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, այցի հիմնական նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը և բարձրացնել երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին:

Հավելենք, որ ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ կողմից իրականացվող այսպիսի նախաձեռնություններն արդեն ավանդույթ են դարձել և ծառայելով իրենց հիմնական նպատակին` երիտասարդության շրջանակներում պետության և բանակի դերի ու նշանակության բարձրացմանն ու պահպանմանը` նման ծրագրերը հետագայում ևս կկրեն շարունակական բնույթ:

54

53

52

51




Լրահոս