Ռուս զբոսաշրջիկները չեն հրաժարվի Թուրքիայից. Դավութօղլու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ չի ակնկալում Ռուսաստանից զբոսաշրջիկների քանակի նվազում՝ չնայած ռուս-թուրքական լարված հարաբերություններին, փոխանցում է Reuters-ը:

Դավութօղլուն խոստովանել է, որ ներկա պահին Թուրքիան որոշակի դժվարությունների հետ է բախվել՝ կապված տուրիստական ոլորտի հետ:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ՝ Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայի տուրիստական ոլորտին ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցով նախագիծը, փոխանցում է Hurriyet-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ տուրարդյունաբերության փրկության համար, որը տուժել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամից, Թուրքիայի իշխանությունները մտադիր են 87 միլիոն դոլար հատկացնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս