Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը դիմում է բոլոր կուսակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը փետրվարի 18-ին «Ընտրություններ 2017. նոր Ընտրական օրենսգիրք» ֆորումի շրջանակներում կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ քննարկել է նոր ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների խնդիրը:

Ֆորումին մասնակցել են «Հայ Ազգային Կոնգրես», «Ազատություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբը և այլ հասարակական կազմակերպություններ: Ֆորումի մասնակիցները ներկայացրել են իրենց մոտեցումները հատկապես կարևորելով ընտրացուցակների մաքրման, ստորագրված ցուցակների հրապարակման, ընտրատեղամասերում տեսահսկողության, դիտորտական առաքելությունների լիազորությունների ընդլայնման, զինծառայողների քվեարկության հարցերը:

Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը ներկայացրել է իր հինգ հիմնական պահանջները ընտրական օրեսնգրքի վերաբերյալ.

1. Ընտրացուցակները պետք է մաքրվեն: Այս խնդրի լուծման համար առաջարկում ենք ստեղծել իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ հանձնաժողով, որը կունենա ընտրացուցակները ավելորդ անուններից մաքրելու առաքելություն

2. Ընտրությանը մասնակցած քաղաքացիների կողմից ստորագրված ցուցակների հրապարակում

3. Քվեարակության օրը տեղամասային կենտրոնների և դրանց հարող տարածքների տեսանկարահանում և ինտերնետային հեռարձակում հատուկ կայքի միջոցով

4. Բազմակի քվեարկության կանխման նպատակով մատնահետքերով քվեարկության էլեկտրոնային համակարգի ներդրում

5. Հանրային սեկտորի ներգրավածության ընդլայնում, մասնավորապես

ա. քաղաքացիական խմբերի համար ընտրությունների քարոզչական շրջանում եթերաժամանակից օգտվելու հնարավորության սահմանափակումների վերացում

բ. դիտորդների լիազորությունների շրջանակի ընդլայնում

Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը պաշտոնապես դիմում է բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով միասին ձևավորել նոր ընտրական օրենսգրքի միասնական պահանջների ցանկ, որը կօգնի համատեղ ջանքերի շնորհիվ այդ առաջարկները դարձնել օրենք:




Լրահոս