
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է տրանսֆերային դիտակետում պահել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին:
«The Sun»-ը հայտնում է, որ ամռանը գաբոնցի ֆուտբոլիստը կլինի մանչեսթերյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը:
Պարբերականը հաղորդում է նաև, որ «Յունայթեդը» պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն եվրո: