Հունիսի 22-ին Երեւանում ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվեն միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ. այսմ մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական օրը կսկսվի ավանդական վազքարշավով: Կմասնակցեն 13-ից բարձր տարիքի վազքասերները: Երթուղին` Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – ստորգետնյա անցում – Հաղթանակ կամուրջ – “Հրազդան” մարզադաշտի հարավային հրապարակ:
Մասնակիցների հավաքը` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ
ժամը 9:00-ին: Մեկնարկը կտրվի ժամը 10:00-ին:
Ժամը 18:00-ին Երեւանի Հյուսիսային պողոտայում միաժամանակ կներկայացվեն մի շարք մարզաձեւերի ցուցադրական մրցումներ: Ժամը 20։30-ին Ազատության հրապարակում օլիմպիական օրվա ծրագրով իրենց ելույթները կսկսեն մշակույթի ներկայացուցիչները: