Ում էր ուղղված Վահան Բաբայանի այսօրվա ելույթը. ԲՀԿ-ում եղած տարաձայնությունները նոր թափ են ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ պատգամավոր Վահան Բաբայանի և ԲՀԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում, ակնհայտ էր դեռ վաղուց: Նախկինում եղել են դեպքեր, երբ կուսակցության դիրքորոշումը տարբերվել է Բաբայանի դիրքորոշումից, և դա ավելի ակնհայտ դարձավ ՀՀԿ-ի հետ համագործակցության մասին քննարկումների ժամանակ:

Այդ ժամանակ ևս Վահան Բաբայանը և մի քանի այլ պատգամավորներ կողմ էին ՀՀԿ-ի հետ կոալիցիային, սակայն մյուս մասը` Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ` դեմ: Այդ տարաձայնություններն այնքան ակնհայտ դարձան, որ օրեր առաջ Վահան Բաբայանը հայտարարեց մամուլի խոսնակի պարտականություններից հրաժարվելու մասին:

Այդ որոշումը Բաբայանը մեկնաբանեց այնպես, որ այսուհետ ավելի ազատ կարող է արտահայտվել և կախված չլինել կուսակցության դիրքորոշումից: Այն, որ Բաբայանն ավելի շատ իշխանական դիրքորոշում ունի և ամեն ինչ անում է իշխանության աչքին բարձրանալու համար, ակնհայտ է:

Բաբայանը սկսել է ակտիվ ելույթ ունենալ, վիրավորել և անհասկանալի պատճառներով ձգտում է իշխանության աչքին բարձրանալ: Նման դեպք տեղի ունեցավ նաև այսօր, երբ Բաբայանը ելույթ էր ունենում խորհրդարանում:

«Մեր նախկին պատգամավորներից մեկն ինձ անվանել էր երիտասարդ եւ փոքր մարդ: Գիտե՞ք, ժամանակին Դարեհ Մեծը խաղալիք էր նվիրել Ալեքսանդր Մակեդոնացուն, որ խաղա, բայց մարդիկ մինչեւ այսօր հիշում են, թե ինչ եղավ Գավգամելայի ճակատամարտում տարիքով մեծ, փորձառու մեծն Դարեհի հետ: Հարգելինե’րս, երիտասարդ լինելը առավելություն է, թերություն չէ: Բոլորին մաղթում եմ խաղաղություն», – նշել էր նա:

Ընդգծենք, որ նրա այս խոսքերն ուղղված են Վարդան Բոստանջյանին, ով orer.am լրատվական կայքի հետ զրույցում Բաբայանին այսպիսի խոսքեր էր վերագրել. «Նա դեռ երիտասարդ մարդ է, փոքր մարդ է և կարող է սխալներ թույլ տալ: Բոլորն էլ փոքր հասակում սխալներ են անում, իսկ որոշներն էլ, որոնք փոքր չեն, տառապում են հիվանդությամբ»: Եվ Բաբայանն այսօր իր պարտքը համարեց ԱԺ ամբիոնից պատասխանել Բոստանջյանին:




Լրահոս