Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 23-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա լանջից քարերը պոկվել և ընկել են ճամփեզրին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) տեղի է ունեցել քարաթափում, լանջի թուլացած հատվածից առկա է հողաշերտի և քարերի անկման վտանգ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են ընկած քարերը: Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն հունիսի 24-ի առավոտյան:
Հունիսի 23-ի ժամը 15.00-ի դրությամբ նշված ճանապարհահատվածը երկկողմանի փակ է եղել: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:




Լրահոս