Թուրքիային սպառնում են «քրդական գարունով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դուրան Քալքանը, հայտարարել է, որ արդեն մարտին Թուրքիային կարող է «քրդական գարուն» սպառնալ, եթե Անկարան չդադարեցնի Սիրիայում ՔԱԿ դիրքերի ուղղությամբ հարվածները, փոխանցում է Lifenews-ը:

Նրա խոսքով՝ դա կլինի պատասխան Անկարայի ռազմական ագրեսիային:

«Մարտ ամիսը հակամարտության ամիս կլինի: Այս գարունը կլինի «քրդական գարուն»: Մենք չենք կարող այլևս զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդները նոր կազմակերպություններ են ստեղծում, որոնք բավականին ծայրահեղական կլինեն»,-ասել է Քալքանը:

Նա նաև նշել է, որ կուսակցությունը ռազմական գործողություններ կծավալի Թուրքիայի հարավ-արևելքում:

Հիշեցնենք, որ քրդերի մայրաքաղաքը համարվող Դիարբեքիրում Թուրքիայի իշխանությունների կողմից ծավալվող զինված օպերացիայի պատճառով քաղաքը ստիպված են եղել լքել բազմաթիվ բնակիչներ: Քուրդ կանայք ցույցերի ժամանակ կոչ են անում Էրդողանին դադարեցնել մարտերը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս