Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում 12 թիրախ է խոցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերի կործանիչները օդային օպերացիա են իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ:

Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ` ռմբակոծվել են մասնավորապես Հյուսիսային Իրաքի Մեթինա և Հաքուրթ շրջանները: Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 12 թիրախ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում ևս օդային գործողություն էին իրականացրել «ՔԲԿ»-ի դիրքերի ուղղությամբ: Այդ ժամանակ ոչնչացվել էր քուրդ զինյալների 6 թիրախ:




Լրահոս