Վարդան Սեդրակյանը միջնորդեց փոխել կալանավորում խափանման միջոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
pastinfo .am-ի  փոխանցմամբ  ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր միջնորդեց փոխարինել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով: Պաշտպանը միջնորդեց այդ թվում կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը՝ իր պաշտպանյալի ողջ անշարժ գույքի գրավադրմամբ: Ա.Սիրունյանը դատարանին ներկայացրեց լյարդի հետ կապված առողջական խնդիրների վերաբերյալ բժշկական տեղեկանք:
Մեղադրող Արամ Ամիրզադյանը անհիմն համարեց միջնորդությունը և խնդրեց մերժել՝ Վ.Սեդրակյանի կալանքի տակ գտնվելու հիմքը՝ հիմնավոր կասկածը, դեռևս չի վերացել՝ այն կարող է հերքվել կամ հաստատվել, մասնավորապես, Վ.Սեդրակյանի վերաբերյալ արդարացման կամ մեղադրական դատավճռով:
Մանրամասները՝ pastinfo.am-ում
Լուսանկարը՝ shamshyan  .com-ի




Լրահոս