Ինքնասպանության հերթական դեպքի պատճառը հայտնի՞ է. ինչ վարկած են առաջ քաշում 60-ամյա տղամարդու հարազատները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ին ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում: Այս անգամ իր կյանքին վերջ է տվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի 59-ամյա բնակիչ Հ. Հարությունյանը: Նա իր տան առաջին հարկում ինքնասպանություն է գործել՝ կրակելով մեկփողանի, ողորկափող հրացանից՝  իր ծնոտի տակից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զենքը պահելու թույլտվություն տղամարդը չի ունեցել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հ. Հարությունյանը գյուղի բուժքրոջ՝ Սիլվա Հարությունյանի եղբայրն է, նրա մոտ բուժվում էր ալկոհոլային կախվածության դեմ: Դեպքի օրը ևս տղամարդը մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել ու, թերևս, դրա ազդեցության տակ էլ դիմել է այդ քայլին: Գյուղացիները կարծում են, որ ինքնասպանության պատճառը հիվանդությունն է եղել: Սրանում վստահ են նաև Հ. Հարությունյանի հարազատները:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս