Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում էր անցկացնում: Նա հիմնական ձեռքբերում համարում է այն, որ պաշտպանության նախարարության գործունեությունն իրականացվում է ռազմավարական ծրագրերի միջոցով:
«Իրականացնում ենք բավականին բարդ ռազմաքաղաքական դրության մեջ: Տարածաշրջանն իր կառուցվածքով, անվտանգային առումով փխրուն է: Այսօրվա մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող գերտերությունների համապատասխան շահերի ամրապնդման հետ զուգահեռ ձևավորում ենք համակարգը», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: