Արմեն Մարտիրոսյանը հրապարակեց Մարտի 1-ի համատեղ հայտարարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթի խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոյանը: Վերջինս հրապարակեց «Նոր Հայաստան փրկության ճակատի» համատեղ հայտարարությունը:

Այստեղ մասնավորապես ասվում է. «2008 թ.-ի մարտի 1-ին իշխանության կողմից խաղաղ ցուցարարների գնդակոծումը, որին զոհ գնացին առնվազն տասը անձ, հրազենային վիրավորում ստացածների թիվը հասավ շուրջ հիսունի եւ ավելի քան հարյուր հոգի ենթարկվեցին բանտարկության ու ապօրինի քաղաքական դատավճիռների, աննախադեպ էին հայ ժողովրդի պատմության մեջ: Դեպքերից ութ տարի անց էլ, չնայած Հայաստանի հասարակության եւ միջազգային կազմակերպությունների հետեւողական պահանջներին, որեւէ մեկը չի կրել պատասխանատվություն եւ չի պատժվել այդ ոճրագործության համար»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս