Բյուջեի հնարավորությունները միշտ սահմանափակ են և չեն բավարարում. Արտեմ Ասատրյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպել էին խորհրդարանական լսումներ` «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագրի և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով, որի ժամանակ քննարկվեցին մայրությանը և բազմազավակությանը վերաբերող հարցեր:

«Այս խնդիրների լուծումներն ապահովվելու են պետական երաշխիքների միջոցով: Բյուջեի հնարավորությունները միշտ սահմանափակ են, և ցանկացած երկրում դրանք չեն բավարարում բոլոր խնդիրների լուծման համար: Բայց կարևորելով խնդիրը` այս կառուցակարգերի ներդրումը թույլ է տալու բյուջետային հատկացումների միջոցով իրականացնել դրանք», – հայտարարեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս