
Իսպանական «Վալենսիա»-ի կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլիի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը, տեղեկացնում է Goal.com-ը:
Նշվում է, որ կողմերը սկսել են բանակցություններ վարել և, ամենայն հավանականությամբ, Ալժիրի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Անգլիա:
Հավելենք, որ Ֆեգուլիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ը, «Ինտեր»-ը, «Ռոմա»-ն և «Միլան»-ը: