Սեւանա լճում այսօրփրկարարները հատնաբերել են մարտի 4-ին կորած Նորատուսի բնակիչներ 1974թ. Անդրանիկ Վարդանյանի և 1993թ. Անդրանիկ Ավետիսանի դիերը:
Հավելենք, որ որոնողական աշխատանքները վերսկսվել էին այսօր` ժամը 07.30-ին: Նշենք, որ մարտի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ էր ստացվել, որ նրանք Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա ափից դուրս են եկել Սևանա լիճ` ձկնորսության, և չեն վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: