ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հուշանվերներ վաճառելուց հետո հիմա էլ անցել է երաժշտական գործիքների վաճառքին: Օրինակ՝ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել դաշնամուր «Շրյոդեր», որի գինը 120 հազար դրամ է:
Ի դեպ, ԴԱՀԿ-ն ազնվորեն զգուշացնում է, որ աճուրդի հանված դաշնամուրը հնամաշ է, իսկ ստեղնաշարի որոշ մասերը պոկված են ու մաշված: Այսինքն՝ այս աճուրդն առավել կհետաքրքրի հին առարկաների սիրահար մարդկանց: Ի դեպ, դաշնամուրի աճուրդի ժամկետի ավարտին երբ մնացել էր ընդամենը մեկ օր, դեռևս առաջարկներ չկային: