Վերջին տարիների ամենաաղմկահարույց գործերից մեկի` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի կողմից թոշակների յուրացման գործի բացահայտումից հետո, թվում էր, սոցապնախարարությունում առավել մեծ վերահսկողություն կիրականացվի` բացառելու համար յուրացումների և շորթումների դեպքերը: Սակայն վերջերս արձանագրված մի քանի աղմկահարույց դեպքերը ցույց են տալիս, որ պատկերը միանգամայն այլ է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով կառույցում կոռուպցիոն դրսևորումներին, հայտնեց. «Ովքեր երբևէ քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար որեւէ վճար կպահանջեն, նրանք խստորեն պատժվում են, պատժվել են և պատժվելու են»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան