ՆԱՏՕ-ն մեղադրում է Ռուսաստանին դաշինքը պառակտելու փորձերի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը տարբեր մեթոդներ է օգտագործում, որպեսզի պառակտի Հյուսիսատլանտյան դաշինքը, փոխանցում է Deutsche Welle-ն:

«Արդեն երկար տարիներ տեսնում ենք ավելի համառ Ռուսաստան, որը տարբեր մեթոդներ է կիրառում, որպեսզի վախեցնի իր հարևաններին և պառակտի Հյուսիսատլանտյան դաշինքը»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվայի՝ դաշինքը պառակտելու ջանքերն ապարդյուն են:

Նա, մասնավորապես, հիշեցրել է այն մասին, որ ՆԱՏՕ-ն ուժգնացրել է դաշինքի ուժերն ու դաշինքի ներկայությունը արևելյան թևում, իսկ ԵՄ-ի մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել՝ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի պատճառով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է նաև, որ մտադիր է ուժգնացնել ռազմական ներկայությունը Թուրքիայում և Միջերկրածովյա արևելյան հատվածում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան        




Լրահոս