ՀԵՆՐԻԽԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ԲՈՐՈՒՍԻԱ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անսալով Հենրիխ Մխիթարյանի կոչին` հայկական լրատվամիջոցները մի պահ դադարեցրին հայ ֆուտբոլիստի` այս կամ այն, հիմնականում` “Լիվերպուլ” տեղափոխվելու վերաբերյալ հրապարակումները: Բայց լռությունը կարճ տեւեց, քանի որ միջազգային լրատվամիջոցները շարունակում են “տաք պահել” այդ թեման: Օրինակ՝ Goal .com-ը գրել է, որ Դորտմունդի “Բորուսիա”-ն “Լիվերպուլ”-ի հետ կպայքարի Հ. Մխիթարյանի համար. “Երկու ակումբներն էլ առաջարկ են պատրաստել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, սակայն Դորտմունդի թիմի հնարավորություններն ավելի մեծ են: Ինքը՝ Մխիթարյանը, դեմ չէ համալրել Յուրգեն Կլոպի թիմի շարքերը: Հենրիխի տեղափոխության հարցը կլուծվի այս շաբաթվա ընթացքում: Կիսապաշտպանի տրանսֆերում մեծ դերակատարում կունենա նրա գործակալ Մինո Ռայոլան”:




Լրահոս