ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
Լուրերն այն մասին, թե շանսոնի երգչուհի Ժաննան արտագաղթել է Ֆրանսիա,  իրականությունից հեռու չեն:  Ժաննան ժամանակավոր բնակություն է հաստատել Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում, որտեղ գործեր է ձեռնարկել ու հիմա էլ ստիպված է այնտեղ բնակվել: Մեկնելուց հետո առաջին անգամ երգչուհին այցելել է հայրենիք ամառային արձակուրդները որդու, հարազատների ու ընկերների հետ անցկացնելու նպատակով:

«ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ՉԵՆՔ»
Օրեր առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարը` «N show» ակումբի տնօրեն Սամվել Ղազարյանի հետ, դարձավ խոսակցությունների առիթ: Շատերը մտածեցին, թե նրանք ընկերություն են անում: Սոնան շարունակ լռում էր ու ոչ մի մեկնաբանություն չէր անում,  իսկ ահա ակումբի տնօրենը Slaq.am-ին ասել է, որ Սոնան եւ ինքը պարզապես գործընկերներ են եւ ոչ մի անձնական շփում երբեւէ չեն ունեցել: Հարցին, թե տեղյակ է եղել, որ Սոնան տեղադրում է լուսանկարը, Սամվել Ղազարյանն ասել է. «Մենք նկարվեցինք, Սոնան ասաց` կարո՞ղ եմ նկարը տեղադրել «Ֆեյսբուք»-ում, ասացի` այո՛, բայց դա ոչինչ չի նշանակում, մենք միասին չենք»:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Երեկ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի եւ միջազգային փառատոների դափնեկիր Գալյա Նովենցի կյանքին ու արտիստական գործունեությանը նվիրված «Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն է, որը, օգտագործելով նաեւ իր անձնական հարուստ արխիվում պահվող նյութերը, ներկայացրել է դերասանուհու` թատրոնում եւ կինոյում խաղացած բազմաթիվ դերերը, ընթերցողին մատուցել հետաքրքիր տվյալներ նրա ստեղծագործական բազմաշնորհ ուղու ու կյանքի  մասին: Գրքում կան նաեւ շատ լուսանկարներ ու դերասանուհու մասին պատմող հոդվածներ եւ հարցազրույցներ:




Լրահոս