ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ գոյություն ունի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիր: Ցանկանում եմ մի փոքր մանրամասն իմանալ, թե ընդհանրապես ովքեր կարող են ընդգրկվել այդ ծրագրում: Որքա՞ն աշխատավարձ է սահմանված վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց համար:

Ստելլա Ամիրխանյան (44 տարեկան, գործազուրկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վարձատրվող հասարակական աշխատանքները դրամային փոխհատուցմամբ կատարվող հասարակական աշխատանքներ են, որոնց կազմակերպման նպատակը աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովումն է: «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրում, ըստ առաջնահերթության, ընդգրկվում են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կենտրոններում հաշվառված գործազուրկները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների աշխատանք փնտրող անձինք, ինչպես նաեւ աշխատանք փնտրող այլ անձինք:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված անձանց յուրաքանչյուր աշխատանքային oրվա համար, սկսած 2008թ.-ից, սահմանված է վճար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 8 տոկոսի չափով, որի նկատմամբ հաշվարկվում են պետական հարկերը եւ սոցիալական վճարները: Ծրագրում ընդգրկված անձի ստացած աշխատավարձն ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության զբաղվածության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով վերջին շրջանում մեր երկրում գործազրկության աճը` կարելի է պատկերացնել, թե նման գործակալություններն ինչքան ծանրաբեռնված կլինեն գործազուրկ քաղաքացիներին սպասարկելով: Ընտրությունից ընտրություն իշխանությունները խոստանում են հազարավոր աշխատատեղեր ստեղծել, բայց առայժմ խոստումները մնում են օդում առկախված:




Լրահոս