ՉԻ.Աշխատանքից ազատված դպրոցի տնօրենը մարզպետին անվանեց շան տղա ու հայհոյեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”ՉԻ”-ն անդրադարձել էր այն փաստին, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանր հովանավորում է մի անձնավորության, ում դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցված և նրան օրերս նշանակել է մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ նախկին տնօրենին ստիպել է, որ ազատվի աշխատանքից։
 
“ՉԻ”-ն փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, որը մինչ հարցազրույց տալը ցանկացավ տեղեկանալ՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին “շան տղա” անվանի։ Մեզ հետ զրույցում, սակայն, Ռոստոմյանը Արմավիրի մարզպետին որակեց ավելի վատ բառերով և նրան բնութագրեց հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով։ Ի դեպ, դպրոցի հեռացված տնօրենը մեզ հետ զրույցի վերջում ասաց. “Ես խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին. Հարգելիներս, խնդրում եմ ինձ տվեք մի քանի հազար դոլար, չգիտեմ ինչքան, իրենք կիմանան՝ իրենց ,կանալներովե, որ տամ ու մնամ իմ գործին, իմ տուն ու տեղին։ Որպեսզի ես վճարեմ էս ամեն ինչի համար և պետությունիցս դուրս չգամ։ Ես էն վատ տարիներին դուրս չեմ եկել, հիմա մի ստիպեք, որ հեռանամ։ Թույլ տվեք, որ իմ ընտանիքը ես էստեղ պահեմ, իմ հայրենիքում, իմ երկրումե”,գրում է թերթը։
 
Հարցազրույցն ամբողջությամբ՝ օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս