Պատահար Թորոսգյուղի ոլորաններում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 5-ին` ժամը 03.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Օպել մակնիշի 69 TS 669 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1992թ. ծնված Ա. Նուրբեկյանը, 1991 թ. ծնված Գ. Ռանյանը, 1992թ. ծնված Ա. Սահակյանը և 1991թ. ծնված Վ. Ստեփանյանը հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս