Մհեր Սեդրակյանի հարցով Էթիկայի հանձնաժողովի նիստը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ լրագրողական երեք կազմակերպություններ երկուշաբթի օրը դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագրողին հայհոյելու դեպքի վերաբերյալ, որպեսզի հանձնաժողովը պարզի՝ արդյո՞ք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը:

ԱԺ էթիկայի հանձնաժողվի այսօր նախատեսված նիստը, որտեղ պետք է քննարկվեր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») վարքը, հետաձգվել է՝ քվորումի բացակայության պատճառով:




Լրահոս